Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Պատվերով գնահատականները վաղուց տրված են

Պատվերով գնահատականները վաղուց տրված են
28.02.2024 | 21:36

Իշխանության հինգերորդ տարվա ավարտին էլ բանսարկու ընդդիմության հռետորաբանությունը մնում է հոգեհարազատ։ Հիշում եք, չէ՞, ընդդիմադիր Նիկոլի բանսարկությունների շարքը, որը սկսվում էր «ըստ օդում կախված լուրերի» բազմանշանակ հայտարարությամբ։ Բան չի փոխվել, այսօր էլ բանսարկությունների նույն հռետորաբանությունն է, նույն կանխակալությունը։

Նախ՝ իր տարասեռ սատելիտների օգնությամբ տարածվում է տեղեկատվություն, թե Ներքին Հանդի վերջին դեպքերի ժամանակ ռուսները, իբր, խոչընդոտներ են հարուցել, ապա խորհրդարանում դեպքից 10 օր անց, պատասխանելով նման միջադեպի եղելության վերաբերյալ հարցին, բառացի պատասխանում. «Ինչ վերաբերվում է նման հայտարարություններին՝ հնչել է ահազանգ և այդ ահազանգը քննվում է՝ հասկանալու համար, թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը՝ կա՞ նման խոչընդոտ, թե՞ չկա, և քննության արդյունքում որոշակի եզրակացություն կարվեն»։

Այսինքն, ահազանգ, որի իսկությունը կարելի է պարզել ընդամենը 10 րոպեում, 10 օր անց դեռևս պարզաբանված չէ, բայց պատվերով գնահատականները վաղուց տրված են։ Սա հիշեցնում է 44-օրյա պատերազմի օրերին շրջանառվող առասպելական պատումները, թե իբր ռուսները անջատել են հայկական ՀՕՊ-ը, «Իսկանդերի» պուլտն էլ գողացել, որ չկրակեն…

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 8912

Մեկնաբանություններ